Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.01.2026 | 23:00
Իմ Արարիչ,
Տուր ինձ խոնարհություն՝ ընդունելու Քո կամքը,
համբերություն՝ սպասելու Քո ժամանակին,
և սեր՝ աղոթելու ոչ միայն ինձ, այլ նաև ուրիշների համար։
Ով Տեր,
Ինչպես բոլոր ժամանակներում
Դու գործեցիր աղոթքի միջոցով,
այդպես էլ այսօր
թող Քո կամքը գործի իմ կյանքի մեջ։
Ոչ այն, ինչ ես եմ ուզում,
այլ այն, ինչ ինձ փրկության է առաջնորդում։
Ինձ հետ եղիր ողջ կյանքիս ընթացքում
և դա ինձ ամբողջապես բավարար է։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3708

Մեկնաբանություններ